«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս Արմավիր քաղաքի երկու երիտասարդ ուսուցչուհիներ, մեկը՝ հոգեբանության մասնագետ, մյուսը՝ անգլերենի, սոցիալական փաթեթի շրջանակներում, գինեկոլոգիական հետազոտությունների նպատակով, որոշել էին դիմել նույն քաղաքի բուժկենտրոններից մեկը։ Զննության համար բժիշկները պահանջել են հանձնել մեզի անալիզ։ Քանի որ ուսուցչուհիներից մեկը՝ հոգեբանը, այդ պահին չի կարողացել հանձնել մեզի անալիզ, ուստի որոշել են անգլերենի ուսուցչուհու անալիզը կիսել երկու տարբեր կոլբաների մեջ եւ դրանք յուրաքանչյուրի համար առանձին-առանձին հանձնել հետազոտության։
Երկու օրից վերցնելով անալիզի արդյունքները՝ պարզվել է, որ հոգեբանը տառապում է սուր ինֆեկցիոն հիվանդությամբ, իսկ անգլերենի ուսուցչուհին բացարձակ առողջ է։
Ի դեպ, հոգեբանին նույն բուժհաստատության աշխատակիցները խորհուրդ են տվել անհապաղ գնալ վիրահատության, իսկ անգլերենի ուսուցչուհուն՝ ամուսնանալ եւ երեխաներ ունենալ, որպեսզի կանացի օրգանները գործեն, այնինչ վերջինս արդեն հինգ տարի ամուսնացած է եւ ունի երկու երեխա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում