▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ հասնում է, հլը քիչ էլ է...

Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել. «մեզ հասնում է, հլը քիչ էլ է, տղերքը բաշարում, են անում են…» Երբ ասում են` ինչու է այսօր Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ, ինչու է Հովիկ Աբրահմյանը վարչապետ, ինչու է մեր մոտ ամեն ինչ այսքան վատ, ես ցանկանում եմ ասողներին ասել. « էտ ում վրա եք հարաքյաթ գալիս, անձամբ ես ոչ ընտրակաշառք եմ վերցրել, ոչ էլ ՀՀԿ-ին եմ ընտրել…»

Ամենազավեշտալին այն է, որ այսօր այս «ամենաթողությունից» բոլորից շատ դժգոհում են նրանք, ովքեր ԱԺ ընտրությունների ժամանակ կատակով էին վերաբերվում ընտրություններին, շատերը նրանցից 10-15 հազար դրամ վերցնելով երևի այն ժամանակ ուրախանում էին դեռ երևի մտքների մեջ ասում էին. «քյար էր էս փողը, օդից եկավ…»


Հ.Գ.

Հիմա տեսաք, թե ոնց են էտ «օդից եկած փողը միլոնապատիկ հետ վերցնում», հիմա տեսաք, որ նույնիսկ եթե դուք առանց ընտրակաշառքի եք ընտրել, քանի որ երկար բարակ չեք մտածել/ սրա կամ նրա խաթեր եք ընտրել/ ինչպես եք գլխներիդ տալիս…

 

Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին