▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ արդեն լրիվ գժի տեղ են դնում...

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Кто старое помянет, тому глаз долой.

Այսօրվա կառավարության նիստում  դրվագ կար, որտեղ Արծվիկ Մինասյանը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասով հակաճառում է Նիկոլ Փաշինյանին։

 

Իսկ չորս տարվա վաղեմության տեսանյութում  այն փաստն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ հեշտ, հլա մի բան էլ մուննաթ գալով իր սկզբունքները, կամ, ընդhանրապես, խոսքերը շատ հեշտ փոխում է։ Ազնիվ լինելու համար հիշեցնեմ, որ այսօրվա սոցապնախարար Մանե Թանդիլյանը մտավ քաղաքականություն հենց «Դեմ եմ» շարժումով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դե ուրեմն նա էլ հենց այսօր պետք է հրաժարական տար, քանի, որ իր քաղաքական մուտքի սկզբունքներին «դեմ» դուրս եկավ։ Ինչ վերաբերվում է Նիկոլի ասած․ «մենք այսօր արդեն խորհրդարանական ընդիմություն չենք, այլ իշխանություն».․․Է ի՞նչ՝ ուրեմն պետք է այլ կերպ, այսինք հենց ՀՀԿ-ի (ում դեմ դուրս էին եկել) ծրագրերը շարունակեն։ 


 

 

 

Ես ինչ որ մի բան կամ լավ չեմ հասկանում, կամ մեզ արդեն լրիվ գժի տեղ են դնում։ Իրոք խճճվել եմ, թե ինչի՞ն դեմ դուրս եկան ու հիմա ինչով են տարբերվում էն մերժվածներին»։ 

Կարդացեք նաև՝

«Դուք Կառավարության նիստին եք». վիճաբանություն՝ Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև

Կարդացեք նաև՝

Ցավոտ լուծում է...Կառավարությունը թեժ քննարկումներով և նախարարների վեճով ընդունեց կենսաթոշակայինի որոշումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին