▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավորը քաղքենիությունն է, որ ներարկվում է մոր կաթի հետ

Մեծ հաշվով դուք մեղավոր չեք, մեղավորը ատոմակայանի, նաիրիտի, զանազան պոչամբարների շրջակա միջավայրի աղտոտումն է: Գուցե դա է պատճառը, որ հիմա մեր հետ միասին այս օդը շնչում է իրեն արվեստագետ ներկայացնող մի ցածրակարգ գրչիկ, որի համար նորմալ է վաղը մյուս օր մարդու ու որևէ անասունի ամուսնությունը`դե իհարկե, եթե տվյալ անասունը դեմ չէ:

Հետաքրքիր է այս ցինիկը երջանիկ կլիներ, եթե սեփական զավակը դառնար նման ամուսնության կողմերից մեկը, թե որ կողմը դա էլ դուք ընտրեք: Բայց դե մի կողմից էլ մաղթում եմ, որ նման կերպ մտածողների ազգ ու տակը ունենան նման ամուսնություններ, որ գոնե նրանց քոքը ջնջվի:
Մեղավորը քաղքենիությունն է, որ ներարկվում է ձեր մեջ մոր կաթի հետ, որ պատրաստ եք 100000 դրամով Երևանյան «բրենդային» խանութից գնել մի շորիկ, որը նույն երևանյան շուկաներում արժի 5000 դրամ:
Մեղավորը այս ասածվածքն է` չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ, իր բոլոր հետևանքներով:
Մեղավորը հիվանդ օտարամոլությունն է: Հիշեք` այսօր շատ շատերն են տիրապետում օտար որևէ լեզվի, բայց շատ քչերն են տիրապետում հայերենին:
Մեղավորը մենք ենք, որ հանդուրժում ենք ստեղծված բարքերի անգրագետ իշխանավորներին, որոնց ամենաթողության պատճառով էլ առաջացան առողջ հասարակության թարախաբշտիկները:

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին