▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռյալ հոգիները կենսաթոշակների ցուցակներից չեն վերացել.pastinfo.am

 

pastinfo.amի փոխանցմամբ`Ըստ Վերահսկիչ պալատի ներկայացրած զեկույցի՝ կենսաթոշակների գործերում խախտումները շարունակվում են: այդ համակարգում տարիներ առաջ հայտնաբերված խախտումների փաստով հարուցված քրեական գործերի արդյունքում մեղադրանքներ առաջադրվեցին ոլորտի մի շարք աշխատակիցների, այդ թվում` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, որի նկատմամբ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Խաչիկյանը, մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացրել են ընդհանուր առմամբ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։ Իսկ անձամբ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար: Այս գործի շրջանակներում Վազգեն Խաչիկյանից բացի մեղադրվում է ևս 12 անձ:
Եվ ահա ՎՊ-ն 2013թ. իր ընթացիկ հաշվետվության մեջ դարձյալ խախտումներ է արձանագրել կենսաթոշակային համակարգում:
Ընտրանքային կարգով՝ Արմավիրի մարզի մի շարք համայնքների սոցիալական ապահովության տարածքային բաժիններում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 324 գործով հայտնաբերվել է 64 953 հազար դրամ գերավճար, իսկ 353 գործով` 45 003 հազար դրամ թերավճար:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ 25.02.2013թ. N1312 գրության համաձայն՝ «գերավճար գումար հայտնաբերված գործերում կատարվել են ուղղումներ, և այժմ վճարումը կատարվում է կենսաթոշակի ճշտված (իջեցված) չափով: Թերավճար գումարով կ/թ գործերում ուղղում (բարձրացում) չի կատարվել, և վճարումը շարունակվում է նույն չափով»:
Չնայած դրան, նոր ուսումնասիրությունները նոր խախտումներ են ի հայտ բերել:

pastinfo.am-ի փոխանցմամբ` ըստ Վերահսկիչ պալատի ներկայացրած զեկույցի, կենսաթոշակների գործերում խախտումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ այդ համակարգում տարիներ առաջ հայտնաբերված խախտումների փաստով հարուցված քրեական գործերի արդյունքում մեղադրանքներ առաջադրվեցին ոլորտի մի շարք աշխատակիցների, այդ թվում` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, որի նկատմամբ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Խաչիկյանը, մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացրել են ընդհանուր առմամբ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։ Իսկ անձամբ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար: Այս գործի շրջանակներում Վազգեն Խաչիկյանից բացի մեղադրվում է ևս 12 անձ:

Եվ ահա ՎՊ-ն 2013թ. իր ընթացիկ հաշվետվության մեջ դարձյալ խախտումներ է արձանագրել կենսաթոշակային համակարգում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին