▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերոնք Բաքվում թշնամու ականջին և սրտին ոչ հարազատ հայտարարություններ են անում

Կարծես հայկական կողմը մեկին տաս սկզբունքը կիրառում է ոչ միայն ռազմադաշտում՝ սահմանի առաջնագծում, այլև դիվանագիտական դաշտում: Մերձբալթյան ծախու խանում-իրավապաշտպանը մի հիմար հայտարարություն արեց մեր ԱԺ-ում և հիմա Բաքվում մերոնք են օրեկան հակառակորդի ականջին և սրտին ոչ հարազատ հայտարարություններ անում, անգամ՝ազիկստանի նախագահի թվիթերյան միկրոբլոգում են գրառում կատարում:  

Այսպիսով ոչ թե մեկին տաս այլ՝մեկին 18 օր շարունակ են հարվածներ ստանում և ստանալու: Որ իմանային նման պատասխան են ստանալու դժվար էն ծախու խանումին մեզ մոտ ուղարկեին. չէին սպասում նման հակահարվածի: Ինչևէ ինֆորմացիոն պատերազմ էին ուզում ստացան:

Տիգրան Մկրտչյան

Հիշենցնենք, որ  երեկ Բաքվում Հայաստանի ԱԺ պատգամավորները մասնակցել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Միջոցառումն անցել է լարված մթնոլորտում: Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայ պատվիրակների ներկայությամբ պահանջել է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը պահանջել է Ղարաբաղը ճանաչել բանակցության կողմ: Հայ պատգամավորի պահանջին հակադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովը` հայտարարելով, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները:Պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինն ընդհանրապես անընդունելի է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին