Վերջին շրջանում կարծես թե հայ հասարակությունը սկսել է մեղադրել այս կամ այն հայտնի մարդուն իրենց յուրաքանչյուր քայլում ինքնափիառով զաբղվելու մեջ:Այս անգամ հերթը դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանինն է: Օրերս դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի նյութ, որը պատմում է հիվանդ երեխայի մասին և խնդրել մարդկանց, որպեսզի օգնեն փոքրիկին: Սակայն նյութի տակ արված մեկնաբանությունները կարծես թե զայրացրել են դերասանուհուն, ով, ի պատասխան, հետևյալ գրառումն է կատարել.
« Հարգելի «մարդիկ » այս անգամ ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ` վերջ տվեք ձեր էժանագին մեկնաբանություններին: Չգիտես ծիծաղես, թե լաց լինես մարդկանց չարության ու անմակարդակության վրա: Երբ էջում տեղադրվում են նյութեր, որոնք վերաբերվում են երեխաներին (ովքեր իսկապես օգնության կարիք ունեն), դա չի նշանակում, որ դրա հետևում թաքնված է ինչ-որ սպասելիքներ: Բնավ: Ամեն մարդ յուրաքանչյուր երևույթ տեսնում է իրեն հոգեհարազատ ձևով: Բարեգործություն անելիս չեն բարձրաձայնում: Էջում կան շատ հետևողներ, և ես անչափ ուրախ կլինեմ, որ գոնե 10 մարդ օգնի փոքրիկներին: Աննշան ու անարժեք կարծիքներով ձեզ եք արժեքազրկում: Ամեն բան ունի իր սահմանը: Նույնիսկ այն վիճակը, որում ինքներդ եք…Մեկ-մեկ հիշեք, որ վերևում գոյություն ունի ԱՍՏՎԱԾ … Մի փոքր ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ձեզ կօգներ « մարդիկ »…
Հ.Գ. ՄԱՐԴ ԵՂԵՔ, ՄԱՐԴԻԿ !!!