▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր տոնական սեղանին ամեն Նոր տարի պետք է լինի իմ ձեռքով պատրաստված փոքր գոճի». Նելլի Դուրյան

Life.panorama.am-ը գրում է. «Ամանորն ինձ համար ամենասպասելի ուրախ զվարթ հաճելի տոնն է, փոքր հասակից սիրել եմ ու մինչև հիմա էլ սիրում եմ Նոր տարին: Այն ընտանեկան տոն է և ես միշտ Ամանորը դիմավորում եմ ընտանիքիս հետ»,-զրույցում նշում է ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Չնայած տիկին Դուրյանի զբաղվածությանը, միևնույն է տոնին նախապատրաստվելու հարցերով  ինքն է զբաղվում և ընտանիքի անդամների աջակցությամբ կարողանում է ժամանակին ամեն ինչ հասցնել: «Եմ իմ ժամերն ու օրերն այնպես եմ կարգավորում, որ կարողանամ ամեն ինչ հասցնել: Դա արդեն իմ կենսակերպն է դարձել և առաջին Նոր տարին չէ, որի նախապատրաստական շրջանում աշխատում եմ կամ զբաղված եմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կին, ով աշխատում է, զբաղված է, նման կերպ է վարվում՝ ճիշտ կազմակերպելով իր աշխատանքը, հասցնում է»,-ասաց Նելլի Դուրյանը:

Ամանորին նախապատրաստվելու կարևոր բաղադրիչներից է եղևնին զարդարելը, հարազատներին նվերներ գնելը, ինչպես նաև տոնական սեղան պատրաստելը: Թերևս, յուրաքանչյուր տան տիկին փորձում է իր հյուրերին զարմացնել յուրահատուկ բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներով: Նելլի Դուրյանի տոնական սեղանին ամեն Նոր տարի պետք է լինի իր ձեռքով պատրաստած փոքր գոճի: Այն շատ համեղ է ստացվում, և տան անդամների սիրելի ուտեստն է:  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին