▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տաքսիներն աշխարհի ամենատանջվածն ու ամենակեղտոտն են…

Տուրիստական ընկերությունների վարկանիշային աղյուսակներում փոխադրամիջոցների հարմարավետության տեսանկյունից առաջին տեղը զբաղեցնում է շվեյցարական Ցյուրիխ քաղաքը: Հնդկական Մամբա քաղաքը զբաղեցնում է այդ աղյուսակի վերջին հորիզոնականը: Տոկիոն առաջին պատվավոր հորիզոնականում է զուտ տաքսիների ծառայությունների որակով:
Իսկ մեր` Հայաստանի տաքսիները...
Իմ կարծիքով մեր տաքսիներն աշխարհի ամենատրաքած, ամենատանջված, ամենա ջարդուփշուրեղած, ամենակեղտոտ տաքսիներն են: Տաքսիստներն էլ հիմնականում ամենակեղտոտը, փնթին, կասկածելին, անճաշակը, գլուխ գովանը, շատախոսը, ամենա քաղաքականացվածը, ամենա ապատեղեկատվություն տարածողները, ՃԵԿ-ի ամենաշատ խախտում կատարողները, մեքենան սլալոմիստի նման վարողները, գիշերային ժամերին ամենաբարձր ձայնով երաժշտություն լսողները, քրեական և տեխնիկական առումով ամենա անհուսալիները, ամենա վտանգավոր պահելաձև դրսևորողները, ամենա հաճախակի քաղաքը աղտոտողները…
Բայց բացառություններ էլ կան, իսկական պրոֆեսիոնալ տաքսիստներ էլ: Դրանց ավելի շատ հանդիպում ես հատկապես անհատ տաքսիստների շրջանում…
Ինչպես ասում են` գյուղ չկա , որ շուն չունենա…Ցավոք այստեղ, այս ոլորտում` վատերն ավելի շատ են…

Ռոբերտ Մելքոնյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին