▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ռազմավարական դաշնակիցն առաջին անգամ բաց է խաղում է՝ առանց պայմանական ձևականությունների

Ի՞նչ ակնարկ կա հայ-ռուսական համատեղ զորավարժության անվան մեջ: Ինչու հենց Օսմանիայի Հանրապետություն կոչեցին պայմանական հակառակորդին: Կարծես թե ոչ մի արտառոց բան չկա. բոլորն էլ գիտեն, որ Թուրքական հնարավոր ագրեսիայի դեմ է ուղղված ռուսական 102-րդ ռազմաբազան: Այն է արտառոց, որ մինչև հիմա ռուսական կողմը պաշտոնական ձևականությունների հետևից էր ընկել, որ իր թուրք գործընկերները չնեղվեն հանկարծ, դիվանագիտական սեթևեթանքների մեջ էին թուրք գործընկերների հետ. անգամ կարելի է ասել, ողջ թուրքական աշխարհի հետ: Կարծես այն ֆոնի վրա, որ ռուսական կողմը գիտակցեց,որ թուրքի պարանին ցախ դնելու չի, Հայաստանի չափից շատ հավատարիմ դաշնակից լինելը սկսվեց գնահատվել,երևի: Դա են վկայում Ղազախստանի հանդեպ փոխված վերաբերմունքը, Ադրբեջանի, Թուրքիայի հանդեպ: Կարծում եմ նաև մեծ դեր ունի այն, որ կազմավորվող նոր աշխարհաքաղաքական ճամբարներում, իր կողքին կամա թե ակամ հայտնված Հայաստանին իրենից չվանելու համար էլ է այսպես վարվում Ռուսաստանը: Ինչևէ ԱՄՆ-ի քայլերը՝ մի քանի նահանգի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը, Կարենի սպանությունը դատապարտելը, Ալիևին Քերիի կողմից շան տեղ դնելը և այլն, ստիպում են Ռուսաստանին հասկանալ, որ թուրքերի խելքին եթե ընկնի, Հայաստանը շատ արագ կկորցնի որպես դաշնակից, իսկ ԱՄՆ -ն հենց դրան է սպասում: Ինչևէ մեր ռազմավարական դաշնակիցը առաջին անգամ բաց է խաղում է՝ առանց պայմանական ձևականությունների, Օսմանիա ասելով ուղիղ, բաց տեքստով ասում է, թե ում դեմ է ուղղված զորավարժությունը: Առաջընթաց. այսպես պահեք:
Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին