▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր լրագրող ընկերը բոլորիս աջակցության կարիքն ունի

Գիտե՞ք` պետական բյուջեից տարեկան քանի միլիոն, չէ սխալվում եմ՝ քանի տասնյակ, քանի հարյուր միլիոն դրամ է ծախսվում ինչ-որ անիմաստ ծրագրերի, անիմաստ գործուղումների ու կոնֆերանսների վրա։ Քանի միլիարդ դրամներ են փոշիացվում՝ միտումնավոր կամ անփութության, անգրագիտության արդյունքում...
Իսկ գիտե՞ք, որ երբ լրատվամիջոցները գրում են այս ամենի մասին՝ դրանով նպաստում են, որ այդ միջոցները գոնե մի փոքր արդյունավետ ծախսվեն, գոնե մի քանի ընտանիք հացի փող ունենա, զինվորը՝ նորմալ հագնելու բան ունենա...

Ու երբ դա արվում է պրոֆեսիոնալ ձևով, առանց վիրավորանքների, սրտացավությամբ ու ինչ-որ բան փոխելու մղումով, դրա համար մարդուն պետք է շնորհակալություն հայտնել։
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում դա ամենալավն անում է Սամվել Ավագյանը։
Հիմա նրան է պետք օգնել բուժվելու համար։ Ու էն գումարը, որը նրան անհրաժեշտ է, 1000 անգամ պակաս է էն օգուտից, որն ինքը տվել է ու դեռ կտա էս երկրին իր գործով։ 

Ու քանի որ Սամվելը համեստ մարդ լինելով դժվար թե նման բան ասեր, մենք ենք ասում՝ լրագրողներն իրենց տեղը, բայց վատ չէր լինի, որ պետական պաշտոնյաներն ու գործարարները նույնպես անմասն չմնան։ Կասկած չունեմ, որ նրանցից շատերն են Սամվելի հետ շփվել ու կասկած չունեմ, որ էդ շփման արդյունքում միայն հարգանքով են լցվել։

Բաբկեն Թունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին