Ինչպես ավելի վաղ ASEKOSE.am-ը տեղեկացրել էր Հռիփսիմե Հակոբյանն ու Արամեն նկարահանում են տեսահոլովակ`արդեն ստեղծված դուետի հիման վրա:
«Այո կա զուգերգ, որի հիման վրա նրանք տեսահոլովակ են նկարահանում: Զուգերգը պատվիրվել է կոնկրետ իրադարձության համար, և հիմա նկարահանվում է դրա տեսահոլովակը: Երկու արտիստներն էլ կարծում են, որ այդ երգը կարևոր տեղ կզբաղեցնի իրենց երգացանկում, քանի որ այն շատ գեղեցիկ աշխատանք է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է»,-հայտնել էր Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը:
Այսօր արդեն համացանցում հայտնվել է Արամեի և Հռիփսիմե Հակոբյանի «Մեր կյանքը» կոչվող երգը: