▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր կառավարության ղեկավարները ոչ թե մարդիկ են, այլ փայտե տակառներ

Մեր կառավարության ղեկավարները ոչ թե մարդիկ են, այլ փայտե տակառներ՝ պաշտոնով լցված, հենց որ պաշտոնը դատարկեցիր, տախտակները կչորանան, անցքերը կբացվեն ու, որպես անպետք իր, կշարվեն պետության ցախատանը անհուշ, անհիշատակ։

Մարդու ափսոսը գալիս է։ Վառի՝ չի լինի, պահելն էլ ավելորդ է, դրանք ոչ մի կերպ նորոգման ենթակա չեն։

Մենք մեր առտնին տնտեսության մեջ նման տակառների մեջ չոր մթերք կամ ավելորդ իրեր ենք լցնում։

Այս րոպեիս մեկն ունենք մեր մառանում։ Ձմեռային կրկնակոշիկներ ենք լցնում...


Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին