«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Շնորհակալ եմ իրենց, որովհետև կրթվում են, սաղմոսներ են քաղում Առակաց գրքից, Նոր Կտակարանից, պատգամներ, քարոզներ լսում»,- հավելեց նա: *** |
Երթի մասնակիցները Հրազդանից դեպի Սոլակ գյուղ ճանապարհն անցնում են մեքենաներով: Սոլակ գյուղում նախատեսված է քննարկում-հանդիպում բնակիչների հետ: Ըստ Բագրատ Սրբազանի, նախապես հատկացված է եղել մեծ տարածք, սակայն իշխանությունն սպառնացել է տարածքի տիրոջը, նա էլ հրաժարվել է պայմանավորվածությունից: Այժմ հանդիպումը կանցկացվի մեկ այլ տարածքում:
***
***
***
***
***
***
Տավուշից մեկնարկած շարժմանն են միացել եզդիական համայնքի ներկայացուցիչները: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը` նշելով, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները իրենց են միացել նաև Կիրանցում, Նոյեմբերանում: «Հայաստանը նաև ձեր պետությունն է, դուք մեծ վաստակ ունեք Հայաստանի կյանքում, դուք մասնակցել եք բոլոր պատերազմներին, դուք մեզ հետ մի ամբողջ եք, ոչ թե փոքրամասնություն»,- ասաց Սրբազանը: «Եզդիները պատմության ընթացքում եղել են հայերի միակ անդավաճան եղբայրները` կիսերով պատմության ամբողջ դառնությունը»,- հավելեց եզդիական համայնքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Այսեր Իսայանը: |
***
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ, միանո՞ւմ է․ «Իհարկե, մենք հավատում ենք, մենք միացել ենք՝ այն հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Չավուշյանը։ ***
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաշվի առնելով Բագրատ Սրբազանի հայտնած տեղեկությունը, որ երթի առջևում ոստիկանական զորքերի կուտակում կա՝ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել․ |
***
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցո՞ւմ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք` ծանրացնող հանգամանքներով։ *** |
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարավոր չէր փոխել այն վիճակը, որի մեջ այժմ գտնվում է հայ ժողովուրդն ու մեր պետությունը։ |