Վերնիսաժի գործով անցնող եւ երկու կրակոց ստացած Վալերի Հովհաննիսյանը մինչ օրս տուժող չի ճանաչվել, նա վկայի կարգավիճակում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Բաղդասարյանն անդրադարձել է նաև այս հանգամանքին.մեքենան, որի մեջ եղել են հրազենային վնասվածքներ ստացած Ներսես Մելքոնյանը և Վալերի Հովհաննսիյանը, անհետացել է: Մեքենան պատկանում էր Վալերի Հովհաննիսյանի հորը:
«Դժվա՞ր ա տեսախցիկով ֆիքսել, թե այդ մեքենան ուր գնաց կամ ով նստեց մեքենա»,-ասել է Լևոն Բաղդասարյանը: