▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենան մեծ արագությամբ սլանում է Երևանի կենտրոնում՝ վտանգելով հետիոտների կյանքը

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեքենան, խախտելով երթևեկության կանոնները, մեծ արագությամբ սլանում Երևանի կենտրոնում՝ վթարային իրավիճակ ստեղծելով և վտանգելով հետիոտների կյանքը: Տեսանյութը նոր չէ:

***

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը նույն տեսանյութն է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Տեսանյութ է տարածվում, որտեղ վարորդը ահռելի արագությամբ մեքենան վարելով սլանում է ու միայն բախտի բերմամբ` հետիոտների վրայով չի անցնում։
Իհարկե, ցավոք, նման դեպքերն ամեն օր են տեղի ունենում Հայաստանում, բայց ոստիկանությունը գոնե այս դեպքում պետք է ամեն ինչ անի, որ սույն մեքենայի ղեկին նստածն այլևս երբեք կյանքում էլ վարորդ չլինի։
Հ.Գ. Ոտքով մայրաքաղաքում քայլելը մահապարտության գնալու նման բան է դարձել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին