▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք պետք է կռվենք և պայքարենք մինչև վերջ». Բեռնար Շալանդ


 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

 

-Ինչպե՞ս է պետք տրամադրել ֆուտբոլիստներին առաջատարների նման թվով բացակայության դեպքում:
- Իհարկե, դժվար է առանց առաջատարների, սակայն իմ աշխատանքը լուծումներ գտնելն է: Կարելի է ասել, որ ես խոհարար եմ ու պետք է լավ կերակուր պատրաստեմ: Եթե ես իմ տրամադրության տակ ունենայի խավիար, լոբստեր ու փափուկ միս, հիանալի հարսանեկան աղցան կարող էի պատրաստել, սակայն ունեցած մթերքներով էլ կարելի է հիանալի ապուր պատրաստել:
- Ի՞նչ կասեք հավաքականի նորեկ Ալեքսանդր Կարապետյանի մասին:
- Այսքան հարձակվողների բացակայությամբ, նոր հարձակվող պետք է հրավիրեի: Ես տեսել եմ նրա խաղը Դյուդելանժում, կարող եմ ասել, որ նա պայքարող, ուժեղ ֆուտբոլիստ է: Նա Մեսսին չէ, նա Ռոնալդուն չէ, սակայն նա Կարապետյանն է, ով կկարողանա օգուտ տալ հավաքականին:
- Լատվիայի դեմ խաղից առաջ հայտարարեցին, որ Մաուրո Գևգեոզյանը թիմի հետ խնդիրների պատճառով չի միացել հավաքականին: Սակայն նա հայտարարել է, որ խնդիրը տոմսի մեջ է: Ինչո՞ւ չի հրավիրվել Թումասյանը:
- Գևգեոզյանի խնդիրը տոմսի մեջ է, նաև ակումբի մեջ է, սակայն ես չեմ ուզում խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հիմա հավաքականում չեն: Թումասյանին կարող ենք դիտարկել որպես հավաքականի թեկնածու, բայց ոչ հիմա:
- Հետևո՞ւմ եք առաջնության խաղերին, սակայն միայն մեկ նոր ֆուտբոլիստ եք հրավիրվել:
- Մենք շատ ֆուտբոլիստներ չունենք, ովքեր կարող են ուժեղացնել ազգային հավաքականը: Մեր առաջնությունը թույլ է, տեմպը բավարար չէ ազգայինում խաղալու համար: Նաև խաղային դիրքից է կախված: Մասնավորապես, պաշտպանությունում մեր առաջնությունում այնքան էլ լավ ֆուտբոլիստներ չունենք, ովքեր ավելի ուժեղ են հրավիրվածներից: Նույնը վերաբերում է հարձակվողներին: Չկան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան պրեսինգի դիմել ամբողջ խաղի ընթացքում, պայքարեն: Բայց, միևնույն է, կշարունակեմ հետևել բոլորի խաղին, որպեսզի մրցակցություն լինի բոլորի միջև:
- Արթուր Սարկիսովը խնդիրներ ուներ ծնկի հետ կապված:
- Նա պատրաստ է խաղալու:
- Այլ վնասվածք ունեցողներ չկա՞ն:
- Ոչ, ոչ, բավական է, այսքանն էլ շատ են: Ռումյանը թեթև խնդիրներ ուներ, սակայն հիմա ամեն ինչ նորմալ է:
- Հայրապետյանն ու Մկրտչյանը ոչ մի խաղի չեն մասնակցել իրենց թիմերի կազմում, կարո՞ղ են օգնել հավաքականին:
- Առաջին թիմում չեն խաղացել, սակայն խաղացել են երկրորդ թիմերում, Կառլենը վերջին օրերին շատ է աշխատել, հիմա նա լավ մարզավիճակում է: Նույնը վերաբերում է Հայրապետյանին:
- Ինչպե՞ս եք պատրաստվում խաղալ` առաջին, թե երկրորդ համարով: Կգնահատեք մեր թիմի հնարավորությունները:
- Հնարավոր է, մենք չկարողանանք տիրել գնդակին այնքան ինչքան սերբերը, բայց պետք է լավ պաշտպանվենք, լավ խլենք գնդակը, արագ լինենք հարձակման գծում: Իհարկե, մենք չպետք է կագնենք ու նայենք, թե ինչպես է խաղում մրցակիցը: Մենք էլ պետք է պայքարենք, կռվենք ինչպես արծիվներ:
- Գլխավորելով հավաքականը` Դուք փոխեցիք պաշտպանների դասավորությունը:
- Ես չեմ ուզում խոսել մարտավարության մասին, սակայն պետք է պաշտպանվենք ոչ թե չորս, հինգ պաշտպաններով, այլ պետք է պաշտպանվենք տասը հոգով, եթե կարիք լինի: Եվ պետք է հարձակվենք մեկ, երկուս, երեք, չորս, հինգ… Իհարկե, ոչ տասը ֆուտբոլիստներով, բայց մեծ ուժերով: Ցույց եմ տվել ֆուտբոլիստներին Ֆրանսիայի հավաքականի վերջին խաղը սերբերի դեմ, երբ ֆրանսիացիները պաշտպանվում էին ինը ֆուտբոլիստներով: Ոչ թե Հայաստանը, այլ Ֆրանսիան: Նորմալ է, ցանկացած ֆուտբոլիստ պետք է պատրաստ լինի պաշտպանվելու և հարձակվելու:
- Նախկին մարզիչներից ոչ ոք չի ունեցել նման կադրային խնդիրներ: Հիասթափված չե՞ք:
- Բնակաբաբար, ավելի գոհ կլինեի, եթե առաջատարները լինեին, բայց իմ բնավորության մեջ չի մտնում լացելն ու բողոքելը, ես պետք է խրախուսեմ իմ ֆուտբոլիստներին, պետք է մղեմ պայքարի: Հնարավոր է` տասը տարվա մեջ մեկ անակնկալ լինի, և հենց այդ անակնկալը լինի վաղը: Հենց այս կազմով մտնենք հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

ՀՖՖ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին