▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չունենք մի հաղորդում, որը կարող է գովազդել նոր հաղորդաշարերը

Հա հենց նենց չեմ ասում սա: Այս պահին կբացատրեմ ինչ ի նկատի ունեմ: 
Նայեք Ռուստաստանի առաջին ալիքը ունի. «Վեչերնի ուրգանտ» ու երբ այդ ալիքը նոր հաղորդաշար է ունենում, վարողին հրավիրում են ու պատմումա հաղորդման մասին: Նույնսիկ ես, որ ՀՀ-ում եմ տեղեկանում եմ այդ հաղորդաշարի մասին:
Կամ՝ THT -ն ունի «Կամեդի Կլուբ» ու նույն կերպ իրենց ալիքի յուրաքանչյուր նոր հաղորդման վարողին հրավիրում են ու հայտնի դարձնում իրենց հաղորդաշարը: 

Եկեք վերադառնանք մեր ալիքներին: ՀՀ-ում չկա մի ալիքով նենց հաղորդաշար, որ կարողանա ինչ-որ նոր հաղորդաշար նենց գովազդի, որ գոնե Երևանցիները իմանան դրա մասին: Քիչ թե շատ «Վիտամին Ակումբ»-ը փորձում է փոքր ինչ գովազդել, բայց հաղորդման ներկայացուցչները էնքան անպատրաստված են լինում, որ գովազդը ուղղակի տեղի չի ունենում: 

Դե ինչ. «Հարգելի պրոդյուսերներ ու գովազդի մասնագետներ, դա ձեր մեղքն է, ստեղծեք այնպիսի հաղորդաշար, որը կարող է իր հետևից տանել ձեր ալիքով սկսվող նոր հեռուստանախագծերի գովազդի «բեռը»»:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին