▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենակության շտամպ»-ը նույնասեռականություն է քարոզում.Խաչիկ Ստամբուլցյան.tert.am

tert.am-ը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում վաճառքի է հանվել նույնասեռականություն քարոզող գիրք` լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպ»-ը և առաջարկել է դատապարտել հեղինակներին։ «Գրքի շնորհանդեսն արվել է մոտ երկու ամիս առաջ, ես այն առգրավել եմ, գրախանութներում վաճառքի է հանված տասնմեկ հազար դրամով»,-ասել է նա՝ ավելացնելով, որ դատապարտել է պետք հեղինակներին, իսկ գիրքը անհապաղ հանել վաճառքից:

Անդրադառնալով Գենդերային հավասարության մասին օրենքին՝ Խաչիկ Ստամբոլցյանը նշել է, որ այդ օրենքի կարիքը Հայաստանն առհասարակ չուներ:

«Հենց այդ միասեռականության արդյունքում ի հայտ եկան ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունները: Այլասերման միջոցով փորձում են աշխարհը կառավարելի դարձնել: Եվ այսօր մեր առջև մեր արժեքների ոտնահարման խնդիր է դրված, նաև կա խնդիր ամեն ճանապարհով կրճատել մարդկության թիվը»,-ասել է նա և առաջարկել, որ ՀՀ իշխանությունները չընդունեն գենդերի մասին այդ օրենքը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը` hetq.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին