Մել Դալուզյանը ջնջել է իր ֆեյսբուքյան էջը: Սոցիալական ցանցի փնտրելու դաշտում այլևս չի բերում նրա էջը, ինչպես նաև Messenger հավելվածում ծանրամարտիկի հետ նամակագրությունում հնարավոր չէ նամակ ուղարկել:
Հավելենք, որ Մել Դալուզյանը վերջին շրջանում հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում «Մել» վավերագրական ֆիլմի պատճառով, որը պատմում է սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի ձեռքբերումների և Ծաղիկի (պայմանական անուն) հետ նրանց սիրո մասին: