Կառավարության երեկվա որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայեր ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից:
Սփռույքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Աժ-ում խոսելով այդ որոշման մասին` նշել է, թե ՀՀ զինապարտության մասին օրենքով՝ ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: «Դա նաև սահմանադրական նորմ է, սակայն օրենքն ունի որոշակի կետեր, որով ասում է՝ որ դեպքում գիտնականը, երեք-չորս երեխա ունեցողը, խնամողը, քաղաքացին կարող է ազատվել կամ տարկետում ստանալ»,-նշել է նախարարը:
Նա անդրադարձել է նաև «Արի տուն» ծրագրի` քիչ ֆինանսավորում ունենալու խնդրին: Նրա խոսքով` եթե ֆինանսավորումն ավելանա, նախորդ տարիների համեմատ կրկնակի շատ սփյուռքահայ երեխաներ կգան Հայաստան:
Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ «Արի տուն» ծրագրով սփյուռքահայ երեխաները ոչ միայն սովորում են հայկական բուհերում, այլև շփվում հայաստանցիների հետ, և ստեղծվում են նոր ընտանիքներ:
«Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրինք հենց այդ ծրագրի արդյունքում»,-դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին` կատակել է նախարաը: