▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկի համար ԵՏՄ և ՄՄ մտնելն ազգային ողբերգություն է, իսկ մյուսի համար՝ ցնծություն

Անկեղծ տհաճ է տեսնել, որ ցեղակիցներս՝ հայերը, իրար հետ վիճում են ՄՄ կամ ԵՄ մտնելու հարցի շուրջ: Մեկի համար ԵՏՄ և ՄՄ մտնելն ազգային ողբերգություն է, իսկ մյուսի համար՝ցնծություն:

Թեկուզ համարեք, որ անիրատես եմ կամ բան չեմ հասկանում քաղաքականությունից, բայց ինձ համար ողբերգությունը այլ բանում է: Ինձ համար ողբերգությունը կայանում է նրանում, որ այդպես էլ խոսքերից գործի չենք անցնում, չենք դառնում միասնական, մեր ազգային ողջ ներուժը չենք ներդնում, չենք համախմբում մեր մարդկային, ֆինանսական ու մտավոր ռեսուրսները հանուն ավելի հզոր պետության կերտման, հանուն ավելի հզոր բանակ ունենալու, հանուն հզոր տնտեսության նպատակների շուրջ:

Իսկ ես ցնծություն կապրեմ, երբ հասկանանք, միաբանվենք և կերտենք այնպիսի Հայաստան, որ ամեն ասպարեզում դառնանք ինքնուրույն և լուրջ խաղացող, որ մեզ խնդրեն այս կամ այն կառույց մտնել, որ ամեն տեղ ունենանք մեր ծանրակշիռ խոսքը: Քանի չկա սա, ինձ համար միևնույնն է, որ միությունը կլինի. շահերն ու կորուստները երկուսի դեպքում էլ կլինեն և ճաշակի հարց են, ուստի մեր ազգից խնդրում եմ, որ ինձ շանս տա ցնծալու:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին