Խորհրդային տարիներին մեզ ուսուցանում էին, որ թերթում հրապարակված լուսանկարը պետք է համարժեք լինի այն տեքստին, որին փոխարինում է:
Ինտերնետային դարում լուսանկարի արժեքն առավել աճեց: Լուսանկարն այժմ ոչ միայն փոխարինում է, այլ նաե՛ւ դիմակազերծում է այդ տեքստը: Կայքում տեղադրված մե՛կ լուսանկարն անգամ ունակ է մերկացնել տվյալ հոդվածում առկա կեղծ տեղեկատվությունը:
Ռուսական կայքը «մերկացնում է» Գեյրոպային: Իբր, այնտեղ ապականությունն ու անբարոյականությունն են թագավորում, եւ բարոյական որեւէ արժեքի հետքն էլ չի մնացել: Եվ սա «զարդարվում է», այսպես կոչված` դիմակազերծող լուսանկարներով: 30 տարի առաջ գուցե սա կարողանար միամիտ ու անտեղյակ գլուխներ պտտեցնել: Նույնիսկ 10 տարի առաջ էր հնարավոր, որ հասարակության որոշակի հատվածի մոլորության մեջ գցեր: Բայց հիմա` «ավաղ»...
Մի քանի գործողություն Google-ում եւ... պարզվում է` Գեյրոպայի այլասերվածությունը մերկացնող լուսանկարն արված է Ռուսաստանում...
Որպեսզի դույզն-ինչ կասկած չմնա, կարդացեք «Ուսումնական նպաստների...» երրորդ լուսանկարի մակագրությունը: Իսկ ընդհանրապես`այս «քերթվածքին» ուղեկցող լուսանկարները բազմաթիվ են... Պատշաճության սահմանը չխախտելու պատճառով է, որ չեմ ներկայացնում բոլորը...