▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ ժամով անլույս մնալու ուժ չունենք, որովհետև մեր հոգիների լույսերն են մարված...

Քաղաքացիական մի նախաձեռնություն կոչ է արել բոլորիս՝ հուլիսի 5-ին, ժամը 22-ին, մեկ ժամով մարել մեր տների լույսերը՝ բողոքելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Անշուշտ, լավ նախաձռնություն է: Կարծում եմ՝ օրն էլ պատահական չէ ընտրված. Սահմանադրության օրն արժի, որ քաղաքացին գոնե մեկ ժամ սկզբունքային դիրքորոշում ունենա:
Բայց վստահ եմ, որ այս նախաձեռնությունը մասսայական բնույթ չի ունենա, որովհետև պայքարելու ընդունակություն ունեն մարդիկ, որոնց հոգիներում լույսը մշտարթուն է:
Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մեր միջի լույսն ենք մարել:
90-ականներին խավար էր, մեր տներում լույս ու ջերմություն չկար, բայց ամեն մեկիս հոգում մի ջահ կար, որը լուսավորեց սահման պահող ու հաղթանակ կերտող զինվորի, կամավորականի ճանապարհը:
Այսօր խեղճացած ենք, մեր հոգիներում մարող կրակ է՝ աշնանային տերևաթափի տխուր ուղեկցությամբ...

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին