Համացանցում այսօր լուրեր էին տարածվել Նարեկ Մակարյանի վատառողջ լինելու և հիվանդանոց տեղափոխվելու մասին:
Երգիչը այս առիթով, իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ իմ վատառողջ լինելու մասին լուրերը ճիշտ են:Մեկ ժամից ինձ սպասվում է բարդ վիրահատություն, նույնիսկ մեր սպասվածից էլ բարդ: Մի անհանգստացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ձեզ շատ եմ սիրում»:
Asekose.am կայքի անձնակազմը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում Նարեկ Մակարյանին: