ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գտնում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրումը դեռ պատճառ չէ ամերիկյան արտադրանքից հրաժարվելու համար՝ մասնավորապես նկատի ունենալով Apple-ի արտադրանքը: Գրում է dni.ru-ն:
«Ի՞նչ կապ ունեն Ամերիկայի հետ մեր հարաբերությունները iPhone-ի հետ։ Այդ դեպքում հրաժարվենք արտասահմանյան ապրանքներից, և ինչ կունենա՞նք։ Հյուսիսային Կորե՞ա։ Դա մեր ուղին չէ: Ես կարծում եմ, որ ոչ մենք, որ եվրոպացիները որևէ բանից չպետք է հրաժարվենք: Ամերիացիներին պատժել՝ Apple-ի արտադրանքից հրաժարվելով՝ ուղղակի ծիծաղելի է », - ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևը նշել է, որ օգտագործում է երկու պլանշետ, սակայն դրանք զուտ աշխատանքային են: ՌԴ Վարչապետը խոսել է նաև այն մասին, որ ունի ArmPhone եւ ArmPad` նշելով, որ դրանք նվեր է ստացել հայ գործընկերների կողմից: