Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն իր միկրոբլոգում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ նոր սելֆի է հրապարակել: Նրանք սելֆի են արել կառավարական հանձնաժողովի նիստից անմիջապես հետո` նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարի ֆոնին: Կադիրովն էլ իր հերթին լուսանկարը մակագրել է հետևյալ ձևով.
«Դմիտրի Անատոլյևիչի հետ «սելֆի» ենք արել աշխարհի ամենաազդեցիկ մարդու՝ ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինի դիմանկարի ֆոնին»: