▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդիա դաշտը «կաշառված» է. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գնալով ավելի եմ համոզվում, որ մեդիա դաշտը Հայաստանում խորքային և էական բարեփոխումների կարիք ունի: Անհասկանալի է, թե ինչպես են որոշ կայքեր, աշխատելով նույն պայմաններում, նույն շուկայում, ունենալով նույն թիրախային շուկան էականորեն տատանվում իրենց եկամուտների և շահույթի մեջ, իսկ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել: Սա մի բան է վերահաստատում. որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը: Իհարկե նախկինում էլ սա արդիական էր, սակայն սոցիալական ցանցերի լայն օգտագործումը, օգտատերերի և կայքերի թվի աճը պարզապես խորացրել են նախկինում ծառացած խնդիրները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին