▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ փոփոխությունները մեր երկրում այլևս այլըտրանք չունեն

Ստվերի,թե սեփական քաղաքացիների դեմ պայքար..սա է խնդիրը.. ՀՀ նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը առաջին հայացքից միտված է արմատական փոփոխությունների՝պայքար ստվերի դեմ: Առաջին հայացքից ականջ շոյող և խիստ ոգևորիչ մի ֆռազ,որին ըստ էության սպասում են շատերը՝մանավանդ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Հարկ վճարողներին հարկային օրինական դաշտ բերելու համար նախաձեռնվեցին նաև օրենսդրական փոփոխություններ, և հուլիսի 21-ին Ազգային ժողովում ընդունվեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նոր օրենքով նախատեսված են մի շարք այնպիսի առանցքային ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան լուսավորել տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրական ծավալները, ինչն էլ կբարձրացնի թափանցիկությունն ու հնարավորություն կտա կրճատել ստվերը: Սակայն ինչպես հասկանալի է դառնում տնտեսվարողների արձագանքներից` խնդիրը ոչ թե հարկի դրույքաչափն է,ինչը սահմանաել է կառավարությունը,այն է 1%, այլ այն,որ նրանք համոզված են, որ հնարավոր չի լինի ապրանքների խոշոր մատակարարներից ձեռք բերել համապատասխան փաստաթղթերը: Սրան գումարած նոր օրենքի հետ կապված բովանդակությունը ավելիէ խճճում տնտեսվարողների փաստաթղթաշրջանառությունը: Նրանք կարծում են,որ պետք է օգտվեն հաշվապահի ծառայություններից,որը պետք է իրականացնի այդ ամբողջ թղթաշրջանառությունը,գույքագրման գործառույթները,ինչը հավելյալ ծախս է: Բացի այդ առաջանում է խոշոր ներկրողներից հաշվի ապրանքագրեր ձեռք բերելու խնդիրը,որի ձեռքբերումը մեծ խնդիր կարող է դառնալ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար,քանի որ կան ապրանքներ,որոնց ներկրման դեպքում ներկրողներին այդպսի փաստաթղթեր չեն տրամադրում,հետևաբար սա լրացուցիչ խնդիր է դառնում և փաստորեն այս մարդիկ արդեն խնդիր են ունենում Հարկային մարմինների հետ,ինչը դժվար չէ կռահել լրացուցիչ հարկային պարտավորություն է իրենից ենթադրում: Այնպիսի տպավորություն է,որ այս իշխանությունը,թեկուզ ինչ-որ դրական քայլեր եթե փորձում էլ է ձեռնարկել,դա տարիների ընթացքում կուտակված նեգատիվ երանգներով ժողովրդի կողմից բումերանքի էֆֆեկտով շրջվում է հենց իրենց դեմ: Իսկ սա ոչ այլ ինչ է,քան իշխանության քաղաքական վակում: Խոսելով ստվերի դեմ պայքարի մասին,ակամայից խոստովանում են որ տարիներ շարունակ ստվերը ուղակի քայքայել է ՀՀ տնտեսությունը,արատավորել գործարար միջավայրը,հուսահատության եզրին հասցրել սեփական երկրում արդար քրտինքով աշխատող հայ մարդուն: Եվ հիմա կանգնել ու դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել կտրուկ բարեփոխումներից,մեղմ ասած անլուրջ է: Երիտասարդների Կողքին ՀԿ-ն անըդունելիէ համարում կառավարության սույն որոշումը,սա համարելով ժամանակավրեպ քայլ,հերթական անգամ մեր հիասթափություն ենք հայտնում ստեղծված իրավիճակում՝կառավարության ոչ ադեկվատ արձագանքների ու ընդունած որոշումների վերաբերյալ,ինչպես նաև պատրաստակամություն հայտնում հետևողականորեն պայքարել օր առաջ երկրում փոփոխություններ իրականացնելու համար: Այնպիսի փոփոխություններ,որոնց դրական արդյունքը ՀՀ քաղաքացին պետք է զգա սեղմ ժամկետներում: Մեծ փոփոխությունները մեր երկրում այլևս այլըտրանք չունեն,հակառակ պարագայում ժողովրդի լեզվով ասած,մեղքը իշխանության վիզը:

 

Աղվան Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին