Հարցազրույց Վենետիկում ծնված, բայց Լոնդոնում մեծ հաջողությունների հասած նկարիչ Էռնեստո Ռոմանոյի հետ:
- Ինչպե՞ս կարող եք բնորոշել Ձեր արվեստը:
- Կարելի է ասել, որ ես իմ արվեստում խաղում եմ կյանքի եւ մահվան հետ: Հակառակ դեպքում դժվար կլիներ ինձ համար արդարացնել իմ արվեստը բնորոշող ռենտգենյան ճառագայթման նմուշներ օգտագործել իմ գործերում: Դա մի յուրօրինակ ուղերձ է, որը հիշեցնում է մեզ մահվան մասին, բայց կարծում եմ իմ գործերի շնորհիվ այն նաև հիշեցնում է, որ կյանքում պետք չէ հեռանալ բնությունից, այլ ճիշտ հակառակը: Ես հավատում եմ մարդկանց ստեղծարար մտքին, բայց այն անթերի չէ… Շատ եմ սիրում անատոմիան, այն հիշեցնում է երբևիցե ստեղծված ամենակատարյալ մեքենայի մասին, խոսքը մեր մասին է` մարդկանց, որոնց, իհարկե, վեր չեմ դասում ամենից: Հավատում եմ, որ մահը ավարտ չէ, դրանից հետո էլ կյանք կա, և այդ անդրշիրիմյան կյանքը հավերժ է: Արվեստը նույնպես հավերժ է, այն հոգու և ոգու ծնունդ է:
- Ձեր աշխատանքներում ո՞վ կամ ի՞նչն է դառնում հիմնական հերոս:
- Ես հավատում եմ մարդկանց ոգու գոյությանը, բնավ հակված չեմ հավատալ, որ բուսականությունը կամ կենդանիները ունեն ոգի, բայց նրանք էլ մեծ էներգիայի կրողներ են, կարծեմ, թե Աստված ինքն է նրանց դարձրել մի մասն այս մեծ արարման: Բայց, գիտեք, ես հակված եմ հավատալ, որ ծաղիկներն իրենց մեջ կրում են մի թաքնված ուժ, որը ստիպում է մարդկանց բացահայտել իրենց իսկ սեփական ոգին: Դրանք գեղեցիկ են` իրենց բազմազան գույներով ու բույրերով, դրանք ինձ անընդհատ Աստծո մասին են հիշեցնում: Ծաղիկներն ավելի լավ են գործում, քան հազար անգամ աղոթողները: Հավատացեք, այս ամենում մեծ խորհուրդ կա: Միգուցե ես նրանց իմ հավատքի մի մասն եմ դարձրել, երևի թե վաղուց եմ սկսել պաշտել նրանց: Անկախ այս ամենից, ինձ համար իրական Աստվածը մեկն է, և այն իմ միակ Մեծ Հայրն է:
- Ի՞նչ եք կարծում, ժամանակակից արվեստը դեպի ո՞ւր է գնում:
-Այն իր տարատեսակ փոխակերպումներով շատ արագ վերածվում է արվեստից փիլիսոփա յության: Նկատի ունեմ հիմա արվեստում ամենակարևորը գաղափարն է, այն, ինչը ոչ վաղ անցյալում ավելի կարևորում էր գեղեցկությունը: Ես կարծում եմ, որ եթե գաղափարական արվեստն էլ գեղեցիկ մատուցվի, ապա շատ ավելի լավ կլինի: Բայց, ինձ թվում է, որ երբեմն պետք է նայել տգեղության միջոցով մարդկանց համապատասխան ուղերձը տեղ հասցնել:
- Ցանկություն ունե՞ք Ձեր արվեստը ներկայացնել նաև Հայաստանում:
-Մեծ հաճույքով կցանկանամ ցուցահանդես ունենալ Հայաստանում: Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ այցելել ձեր երկիր: Շատ եմ լսել հայկական հարուստ մշակույթի մասին:
- Էռնեստո, ընդունված է համարել, որ հայերը և իտալացիներն ինչ-որ չափով նման են իրար: Ի՞նչ եք կարծում, կա՞ նմանություն:
-Միանշանակ: Շատ հարցերով նման ենք, նույնիսկ արտաքնապես, բայց միևնույն է` ես միան գամից կտարբերեմ իտալացուն հայից:
Հարցազրույցը` Կարեն Գրիգորյանի
Ստորև կարող եք դիտել նաև Էռնեստո Ռոմանոյի հետ հարցազրույցի վիդեոտարբերակը, ինչպես նաև իտալացի նկարչի մի քանի գործեր: Կարդացեք նաև հեղինակի հարցազրույցները երգչուհի Ադելի և երգիչ Դարեն Հեյսի հետ:
Ես երգիչ եմ ոչ թե աչքերի, այլ ականջների համար. Ադել
Ինձ շատ հաճելի կլինի հանդիպել իմ հայ երկրպագուների հետ. Դարեն Հեյս
72157640333513966