Փիթսբուրգ ամերիկյան քաղաքում McDonald's-ի 26-ամյա աշխատակցի դեմ «Happy Meal» մանկական ճաշատեսակների մեջ թմրադեղեր վաճառելու մեղադրանք է առաջադրվել:
Ընդ որում` երիտասարդ տղան թմրադեղեր է վաճառել հենց աշխատանքի վայրում: Հաճախորդներին պետք էր ընդամենը մոտենալ պատուհանին և ասել` «Ես ցանկանում եմ խաղալիք պատվիրել» ծածկագիրը:
Դրանից հետո նրանք ստանում էին «Happy Meal» ճաշատեսակը, որտեղ ճաշի փոխարեն թմարդեղեր էին լինում: