▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքում ընթանում են կրապատման և ճմապատման աշխատանքներ

Մայրաքաղաքի  կանաչապատման  աշխատանքների  շրջանակում  վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման  աշխատանքներ։

Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել  են,  որ  արդեն  կրապատվել է շուրջ  15  հազար ծառ։ Կրապատումը կարևոր  միջոցառում  է  ծառերի  առողջության  ու  պահպանման  առումով:

ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։

Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների կողմից, իսկ բակային հատվածներում՝ համատիրությունների ուժերով։

Կրապատումը, ինչպես նաև ճմապատման աշխատանքները, շարունակվելու են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին