ԱՄՆ-ում պլանավորում են Մայր Թերեզայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն անկախ պրոդյուսերներ:
Ֆիլմում կցուցադրվի, թե ինչպես է միանձնուհին որոշում իր կյանքը նվիրել Հնդկաստանի աղքատներին ու կարիքավորներին և հիմնում «Միսիոներական սիրո քույրերը» վանական միաբանությունը:
Մայր Թերեզայի մասին նկարահանվել են մի քանի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որտեղ գլխավոր դերում խաղացել են Ջերալդինա Չապլինը և բրիտանական դերասանուհի Օլիվիե Հասսին:
Սակայն դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու նոր ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարուհին: