▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայքլ Քոթանջյանը հայր է դարձել

Դիտեք նաև՝

​​​​​​​

Հունվարի 14-ին ծնվել է Մայքլ Քոթանջյանի առաջնեկը: 38-ամյա երգչի  կինը` Աշխենը, ամուսնուն դուստր է պարգեւել: Երջանիկ հայրիկը բարի լուրն իմացել է նկարահանման հրապարակում: Այս մասին հաղորդում է «Բրավո.am»-ը:
«Զգացողություններս աննկարագրելի են: Իսկ հուզմունքս կրկնապատկվեց, որովհետև հայրիկիս մասին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում իմացա, որ ինքս հայր եմ դարձել: Հայրս, մայրս շատ երջանիկ են. երկար սպասված առաջնեկը ծնվեց»,-մեզ հետ զրույցում նշել է նա ու հավելել, թե հոլովակը, որի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, ներկայացվել է Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում: 
Փոքրիկի անունը Լիկա է. «Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է իր ուղին եւ ճակատագիրն ունենա, դրա համար էլ որոշեցի մայրիկիս կամ մեկ ուրիշի պատվին չանվանել երեխայիս, այլ հատուկ իր համար անուն ընտրել: Երկար մտածեցի, փորփրեցի համացանցը եւ Լիկա անվան հետ կապված դրական շատ բաներ կարդացի: Այն նշանակում է ակտիվ, պոզիտիվ, դիվանագետ»,-ասել է Մայքլ Քոթանջյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը ևս կիսվել է իր հույզերով. «Չափազանց երջանիկ եմ այս պահին, որովհետեւ առաջին անգամ պապիկ եմ դարձել: Կիսում եմ Մայքլի ընտանիքի երջանկությունը: Փորձի ժամանակ տեղեկացա, որ պապիկ եմ դարձել, զգացողություններս աննկարագրելի են»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին