▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի համայնքապետը 1000 հոգանոց կնունք է նախատեսել

«Հրապարակի» տեղեկություններով` Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը չորրորդ զավակի` Հարությունի կնունքի արարողությանն է պատրաստվում` օգոստոսի 7-ին։

Մկրտության մեծ ու ճոխ միջոցառում է նախատեսել, մոտ 1000 հոգու մասնակցությամբ, որը տեղի կունենա ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի կլինեն հայտնի գործարարներ, այդ թվում ռուսաստանաբնակ մեծահարուստներ, որոնք այսօր արդեն ընտանիքներով ժամանել են Երեւան։

Համբարձումյանի ընկերներից, ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկն էլ հենց որդու մկրտության կնքահայրը կդառնա։

Ի դեպ, Համբարձումյանիբայս ընկերները մեծ աջակցություն են ցուցաբերել տեղահանված արցախցիների կարիքներին` Արցախը դատարկելու օրերին, երբ հազարներով Մասիսում ու գյուղերում վերաբնակվեցին։

ՀՀԿ-ից մեր աղբյուրը կատակեց, թե ստերիլ միջավայր է լինելու «Հարսնաքարում»` առանց օրվա իշխանության ներկայացուցիչների, առանց ՔՊ-ամերձ գործիչների ու գործարարների։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին