Երկու օր է արդեն, որ ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանը մամուլում պնդում է, թե իբր վերաքննիչ քաղաքացիական դատարանը, բավարարելով իր բողոքը, կասեցրել է Մարզահամերգային համալիրի կատարողական վարույթը։ Հարգելի փաստաբանը հավանաբար սխալ է հասկացել դատարանի որոշումը։ Վերաքննիչ ատյանը բեկանել է առաջին ատյանի որոշումը՝ ասելով, որ այդ որոշումը, որով պարզաբանվել էր կատարողական թերթիկը, ընդհանրապես չպետք է ընդունվեր։ Այս որոշումն ընդհանրապես կապ չունի ԴԱՀԿ վարույթի կասեցման հետ։ Վարույթը դատարանի կողմից չի կասեցվել։
Մարզահամերգային համալիրի կատարողական վարույթը չի կասեցվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet