Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից: Նման հայտարարությամբ քիչ առաջ հանդես եկավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քոչարյանի կողմից, արդեն արտակարգ դրություն է մտցված եղել, սակայն դեռ որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չի եղել:
Խաչատրյանը հայտարարեց, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Քոչարյանի խոսքերը, թե զոհեր կան, հիմնավորվեն, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է. Սա բավարար է, որ մեր դեմ իսկական որս սկսեն:
Խաչատրյանը նաև նշեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ օլիգարխների կողմից գումար է բաժանվել զինվորներին, նաև զրահաբաճկոններ են բաժանվել օլիգարխների թիկնազորների անդամներին: Խաչատրյանն անուններ չտվեց՝ ասելով, որ դա չի անում, որպեսզի նրանք փախուստի չդիմեն:
Կարդացեք նաև՝
Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ
ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է
Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին