Նաիրա Զոհրաբյանի ելույթն ԱԺ-ում. «Որոշ պաշտոնյաների և մարզպետների մոտ ադրենալինի և վատ խոլեստերի ամպլիդուտի լուրջ տատանումներ են նկատվում, վերջիններս անցել են սպառնալիքների և ահաբեկումների: Օրինակ՝ ոմն մարզպետ հրավիրում է ԲՀԿ-ական գյուղապետերին և փորձում է սպառնալ նրանց՝ ասելով, որ մարզում միակ մառոզ անողը ինքն է : Մեր երկրում մառոզի լավագույն մասնագետը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է, որի մոտ այդ մարզպետը կարող է հաստիքային գործի անցնել: Եթե տվյալ անձանց մոտ վստահության կատարյալ երաշտ է, վստահեցնում եմ, որ շատ արագ մնալու են իրենց խոստացած մառոզի տակ: Ժամանակն է, որ նրանք հասկանան, որ ահաբեկումը, սպառնալիքը, գործից հանելը, անձնագիր պահանջելը քվե չեն դառնալու»:
Մառոզի լավագույն մասնագետը Գագիկ Սուրենյանն է...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet