▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկոս Պիցելի. «Կարևոր չէ՝ ով է մրցակիցը, կարևոր է սեփական խաղով հաջողության հասնելը»

 

Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մարզումից հետո լրագրողների հետ հանդիպեց «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Մարկոս Պիցելին:

Խոսելով ակումբում խաղային պրակտիկայի գրեթե բացակայության մասին՝ Մարկոսը նշեց, որ մարզավիճակի խնդիր չունի և քրտնաջան պարապմունքների շնորհիվ պատրաստ է ամեն ինչով օգնել հավաքականին:

Հիշեցնենք, որ այն ընթացքում, երբ Մարկոսը ժամանեց Հայաստան, «Կրասնոդարում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն, որի առթիվ Մարկոսն ասաց.

«Ճիշտն ասած գրեթե նոր եմ իմանում, որ մարզչական փոփոխություն է կատարվել: Ինձ համար միևնույնն է, ես փորձելու եմ ամեն ինչ անել լավ դրսևորվելու ու հիմնական կազմում տեղ ունենալու համար»:

Մրցակցի մասին Մարկոսը տեղեկություններ չուներ, սակայն նշեց, որ Վարդան Մինասյանը այնպես է տրամադրել, որ կարևոր չէ մրցակցի նշանակությունը, կարևոր է սեփական խաղով հաջողության հասնելը:



Աղբյուրը` Sport.am


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին