Մարկ Ցուկենբերգը դարձել է բրազիլական «Top Magazine» ոչ ստանդարտ ամսագրի հերոսը: Կենդանիների պատկերները, որոնք տեղադրված են ամսագրի շապիկի վրա, նմանեցրել են տարբեր միլիարդատերերի տեսքին, որոնց շարքերում է նաև Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը: Գովազդի հեղինակները ենթադրել են, որ Մարկը, հայտնվելով այլ աշխարհում, կվերածվի ոչխարի:
«Մյուս կյանքում Ցուկենբերգը կարող է ստանալ ոչխարի կերպարանք: Եկել է ժամանակը հաճույք ստանալ ձեր փողերից»,- այսպես են մակագրել լուսանկարը գովազդի հեղինակները: Ի դեպ` ուշադրություն պետք է դարձնել այն փաստի վրա, որ Մարկ Ցուկենբերգին համեմատել են բավական անխելք համբավ ունեցող կենդանու հետ:
Նկարներում արտահայտված է յուրաքանչյուրի դեմքի միմիկաների կամ արտաքին տեսքի նմանությունը: Օրինակ, ոչխարը ներկայացված է գանգուր մազերով, ինչպես որ Ցուկենբերգը: Ի դեպ նշենք, որ մեկ այլ միլիարդատիրոջը` Բիլ Գեյթսին, ով հանդիսանում է «Microsoft» ընկերության հիմնադիրը, համեմատել են լամայի հետ և որպես օրինակ գովազդի հեղինակները առաջ են բերել նրանց աչքերի նմանությունը և Բիլ Գեյթսի ակնոցները: