«Эхо Москвы» ռադիոկայանը, «Ռիա Նովոստի», «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունները և «Огонек» ամսագիրը ներկայացրել են տարբեր բնագավառներում ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակը: Մեդիադաշտում ամենաազդեցիկ կանանց լավագույն հնգյակում է նաև հայազգի հեռուստահաղորդավարուհի, լրագրող, «Russia Today»-ի գլխավոր խմբագիր 32-ամյա Մարգարիտա Սիմոնյանը. նա զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Աղյուսակում նրանից առաջ` 4-րդ հորիզոնականում է 42-ամյա Նատալյա Սինդեևան` մեդիամենեջեր, «Серебряный дождь» ռադիոկայանի համահիմնադիրը: Համապատասխանաբար երրորդ տեղում հեռուստահաղորդավարուհի 31-ամյա Քսենիա Սոբչակն է, երկրորդում`«РЕН ТВ» հեռուստաալիքի «Неделя»-ի հաղորդավարուհի Մարիաննա Մաքսիմովսկայան, իսկ առաջին տեղում` «Ռիա Նովոստի»-ի գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը:
Մարգարիտա Սիմոնյանը` Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց ցանկում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet