«Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը թեպետ լուծարվեց կամ, ավելի ճիշտ՝ միավորվեց պետաիրավականի հետ, սակայն հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի շտապում «հրաժարվել» փակված հանձնաժողովի փոխնախագահի կոչումից: «Մարդու իրավունքների փոխնախագահ» ցուցանակն այսօր էլ շարունակում է զարդարել ԱԺ-ում նրա աշխատասենյակի պատը: Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում նա ՄԻ հանձնաժողովի փոխնախագահն էր: Մարգարիտ Եսայանը, ըստ մամուլի տեղեկությունների, պայքարում էր հանձնաժողովներից որևէ մեկի նախագահ կամ գոնե փոխնախագահ դառնալու համար, սակայն մնաց շարքային հանձնաժողովականի կարգավիճակում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: