«Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիս է կազմակերպել «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ» և այլ ֆիլմերի, տեսահոլովակների ու նախագծերի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ:
Այդ կապակցությամբ հատուկ բացված ֆեյսբուքյան էջում Facebook-ի օգտատերերը ռեժիսորին են ուղղել հետևյալ հարցեր, որոնցով հիմնականում ծաղրում են Հրաչ Քեշիշյանին:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում, այս առիթով գրել է.
«Դեռ հարգելի Ազատություն ռադիոկայան,
Կրկին անգամ դուք մարդ եք հրավիրում ֆեյսբուքյան ասուլիսի ու կրկին ձեր պատի վրա էժանագին ներկայացում է տեղի ունենում:
Ինչքան ֆեյք, մարդ-ֆեյք, կայֆարիկ, չստացված ակտիվիստ կամ դրան համարժեք մի բան հերթական անգամ ուրիշի հաշվին հաստատվելու էժանագին փորձ են կատարում:
Ո՞րն է ձեր ասուլիսների նպատակը:
Մարդուն հրավիրել զրույցի, մինչ այդ կազմակերպելով վիրավորանքների ու հայհոյանքների արշա՞վ:
Ստորացնե՞լ մարդուն, հավասարակշռություն հանե՞լ, իմանալով որ հանրային մարդը չի կարողանա նույն վիրավորանքներով պատասխանել իրենց:
Այդ դեպքում, ո՞րն է իմաստը...
Թե՞ դա խմբագրության պատվերն է բոլոր այն մարդկանց , ովքեր չգիտես ինչու «ակծիվիստ» կամ ֆեյսբուքի ընդդիմադիր չեն...»:
Դիմելով Հրաչ Քեշիշյանին վիրավորած օգտատերերից մեկին, բլոգերը հարցնում է. դու շատ էիր վիրավորվել ժողի «սաքուլիկներից», բայց ասա ` ինչո՞վ են տարբերվում սաքուլիկից հիմա էջի վրա վխտող անհասկանալի կերպարները:
Եթե դա է նպատակը, ուրեմն սխալ ճանապարհ եք ընտրել, հաշվի առեք, որ հնչեցված վիրավորանքի համար պատասխանատու է ոչ միայն վիրավորողը, այն նաև վիրավորողին հարթակ տրամադրողը:
«Հրաչ Քեշիշյանի արվեստը ինձ առանձնապես չի գերում, որպես մարդ չեմ ճանաչում.ոչ էլ ես շատերի աչքի լույսն եմ, բայց ձեր եթերին գնալով, մտածել ենք, որ լուրջ ԶԼՄ ենք գնում ու համաձայնություն ենք տվել, նույնիսկ պատրաստ լինելով լսել քննադատություն: Հրաչին անձամբ չեմ ճանաչում, բայց իմ փորձից ելնելով, ուղղակի խորհուրդ եմ տալիս հրաժարվել վաղվա ասուլիսից և խորհուրդ տալ դա անել, բոլոր իր ծանոթներին: Մինչև Ազատություն ռադիոկայանում չհասկանան, որն է ազատ խոսքի ու վիրավորանքի տարբերությունը»,-եզրափակել է Տիգրան Քոչարյանը:
Կարդացեք նաև` Հրաչ Քեշիշյանը բոյկոտում է. Իմացեք ձեր տեղն ու եթե ձեր խիղճը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ...