Մահացել է հայտնի քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանը։ Հայրենասեր մարդ էր։ Աստված հոգին լուսավորի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին և մտերիմններին։
Ստատուսի հետագա շարադրանքը հանգուցյալի անձի հետ բացարձակ ոչ մի առնչություն չունի։
Մեր Արտաքին գործերի նախարարությունը դարձել է անգործունյա մի կազմակերպություն, որը չի կարողանում նույնիսկ կանոնավորել մեր դեսպանատների գործունեությունը։ Վ․ Հովհաննիսյանի մահախոսակնում գրված է, որ նա մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ Նա նշանակվել է դեսպան 2013 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 28-ին։ Մեկ տարվա ո՞ր մասն է երկարատև հիվանդ եղել հանգուցյալը։ Ինչու՞ այնպիսի մի կարևոր երկրում, ինչպիսին Գերմանիան է, դեսպան եք նշանակել հիվանդ մարդուն կամ էլ. եթե հետո է հիվանդացել ինչու՞ չեք փոխարինել նրան նոր դեսպանով։ Մարդու դժբախտությունը կապված հիվանդության հետ քիչ էր, դուք էլ նրա վրա բարդել եք պետական հոգսերը։
Դուք պետական հիմնա՞րկ եք, թե Օստապ Բենդերի «Կոտոշներ և կճղակներ մթերող գրասենյակ»-ի տիպի մի ստից ցուցանակ կախված Հայաստանի Հանրապետության կառավարության վզից։