▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկությունը ձանձրացել է գլխով մտածելուց

Բոլոր նշաններից երևում է, որ մարդկությունը ձանձրացել է այլևս գլխով մտածելուց և այսուհետև ուզում է ոտներով մտածել: Թերթերթում, հանդեսներում, ռադիոյում, տանը, փողոցում, դպրոցում, գիտական ակադեմիայում ամեն, ամեն տեղ ոտների ճարպկության գովքն է արվում: Պար ու ֆուտբոլ: Եվ ուրիշ ոչինչ: Բարև ձեզ՝ ֆուտբոլ, աստծու բարին՝ ֆուտբոլ: 

Խելքի մրցումներ՝ չկա՜ն, չկա՜ն:

Եվ գլուխը, որ դարերի ընթացքում մարդկանց «քարե դարից» հանեց ատոմային ռումբի դար բերեց հասցրեց, այսօր որպես ձեռքի վեցերորդ մատ, նստած մարդկային ուսին անհույս տարուբերվում է՝ անհետանալու պատրաստ վիճակում:

Գիտության թևերը խաչված են հիմա ու այլևս չկարողանալով բարձրանալ դեպի գլուխ,սողում է մարդկային ոտների տակ:

Եվ մարդկությունը հիմա բացառապես ոտքով է մտածում:

Հոգ չէ, թող մտածի, մինչև անգամ լավ է, որ ցանկանում է հոգնած ուղեղին փոխարինել: Ի՞նչ վնաս, թող մի փոքր էլ մարդիկ ոտքով մտածեն, ոտքն էլ մեր մարմնի հավասարազոր անդամն է ինչպես գլուխը:


Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին