Անգելա Մերկելի՝ ինստագրամյան էջում Հայաստանի նկարներում Ադրբեջան նշված լինելու մասին՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ իրենք այդ հարցով հետաքրքրվել են, և մարդկային սխալմունք է տեղի ունեցել:
ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Անգելա Մերկելի ինստագրամյան էջում Հայաստանի նկարներում Ադրբեջան նշված լինելու մասին:
Աննա Նաղդալյանը մասնավորապես նշեց.
«ԱԳՆ-ն այդ հարցով հետաքրքրվել է, և մարդկային սխալմունք է տեղի ունեցել»:
Այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանին հաջողվեց առավելագույնս արդյունավետ օգուտներ քաղել Մերկելի այցից, և մեր շահերից ելնելով ինչպես է գնահատում արցախյան հակամարտությունում Գերմանիայի կողմից պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը, Աննա Նաղդալյանը ասաց, որ այն հանգամանքը, որ պատվիրակության ներսում եղել են ընդգծված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, վկայում է առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը, և այդ ուղղությամբ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ համատեղ ծրագրեր իրականացնելու:
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, Աննա Նաղդալյանն ասաց, որ Գերմանիան հետաքրքրված է կայունությամբ, խաղաղությամբ, և պատերազմի քարոզչությունը պետք է հստակ մերժվի:
«Գերմանիան վերահաստատել է, որ հանձնառու են խաղաղ կարգավորմանը, որ պետք է տեղի ունենա այն մթնոլորտում, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն»: