▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ քննադատում էին ինձ՝ «արա, այ գործ տվող», «սաղին փուռը տվիր»․․․Փաշինյանի նախկին օգնական

Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանի համազգեստով տղամարդն իր ծառայողական մեքենայի պատուհանից նետում է ծխախոտի մնացորդը, մտածում եմ՝ արդյո՞ք արժե մեքենայի տեսաձայնագրիչից կադրը վերցնեմ հրապարակեմ: Եթե կարգ ու կանոն ապահովողն է կարգը խախտում, ինչ ուզես սովորական քաղաքացիներից:
Բայց ասում եմ՝ լավ, հավես չկա: Անցնում է 6 րոպե, թարսի պես դուրս է գալիս ուղիղ իմ դիմաց ու նետում երկրորդը, այսպիսով ինձ չի թողնում այլ տարբերակ: Ուզեմ եմ խնդրեմ իրեն և մեր մյուս հայրենակիցներին, եթե մոխրամանի գումար չունեք, դատարկ ջրի շիշ պահեք, աղբը նետեք մեջը: Չեմ ասում ղեկին մի ծխեք, դա անիմաստ է ծխողներին ասելը:
Մեր ոստիկան ընկերն ինձ առիթ տվեց կիսվելու շատ հետաքրքիր պատմությամբ:
3 տարի առաջ ֆեյսբուքով տեսնում եմ Հակոբ Միկոյան անունով մի մարդ, ում հետ հետո ընկերացանք, ամեն օր տարբեր տեղերից աղբ է հավաքում և վիդեոներ ու ֆոտոներ տեղադրում: Ծառերի բների միջից, գետերից, ձորերից, քաղաքների մայթերից, եկեղեցիների բակերից, կանգառներից և այլն: Այս տպավորությամբ մեքենայով գնում եմ Դավթաշենի կամրջի վրայով և խցանման մեջ ուղիղ իմ դիմաց 2 տարբեր մեքենաներից ծխախոտի մնացորդ են նետում: Ասում եմ «խեղճ» Հակոբս ինչքան պետք է սրանց հետևից մաքրի, կամ ոնց հասցնի: Գնում եմ տուն, վիդեոները քաշում մոնտաժ եմ անում, շատ քաղաքավարի, առանց ոչ մեկին վատ խոսք ասելու դնում եմ Տիկտոկում ու քնում:
Առավոտյան արթնանում եմ տեսնեմ վիդեոն հարյուր հազար դիտում է ստացել և հարյուրավոր մեկնաբանություններ կան: Իսկ հիմա այս պատմության ամենահետաքրքիր մասը՝ գրեթե բոլոր մեկնաբանություններով մարդիկ քննադատում էին ոչ թե աղբ նետողներին, այլ՝ ինձ, որ հրապարակել եմ այդ տեսանյութը «ara ay gorc tvox», «saxin pur@ tvir» մեկնաբանությունները ստացան 200-ից ավելի հավանումներ:
Գողական ժողովուրդ: Հակոբ ջան, էս ինչ կրակը գցեցիր ինձ, հանգիստ ապրում էի»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին