▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ կասեն, որ ձայնս տաք տեղից է գալիս, բնակվում եմ ԱՄՆ-ում, գրպանումս էլ դոլար կա». Արման Նշանյան

Blognews.am-ը գրում է. Երգիչ, դերասան Արման Նշանյանն այս օրերին հայրենիքում է, պատմել է հայրենիք վերադառնալու նպատակի, նոր տեսահոլովակ ներկայացնելու և անձնական կյանքի մասին:

«Հայրենիքն ինձ համար դեղի պես է, և երբ երկար ժամանակ չես ընդունում այդ չափաբաժինը, սկսում ես հիվանդանալ: Այսպես ասեմ՝  ես հիվանդացել էի, և ինձ կրկին պետք էր այս դեղը»,-այսպես արտահայտեց իր կարոտը հայրենիքի հանդեպ դերասանը և նշեց, որ ԱՄՆ մեկնելու պատճառը ֆիլմում նկարահանվելու առաջարկն էր:

«Ստացա առաջարկ նկարահանվելու ցեղասպանության մասին պատմող ֆիլմում, Ռումինայի և Ամերիկայի համատեղ աշխատանքն էր, որտեղ ես ներկայանում եմ բավական լուրջ դերում: Այս ամենից հետո ես շատ պատահական ստացա ևս մեկ առաջարկ Ռոբերտ Կուպերյանի կողմից, ով զբաղվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի անիմացիայով: Նա նկարում էր Վարդան Մամիկոնյանի, Տրդատ Թագավորի և Գրիգոր Լուսավորչի պատմությունը, ես էլ հանդես եկա Գրիգոր Լուսավորչի կերպարում»,-պատմում է Արմանը:

Դրանից հետո ստացել է առաջարկ նկարահանվելու ամերիկյան ֆիլմում, որի նկարահանումների մի մասն Արմանի շնորհիվ անցկացվելու է Հայաստանում. «Ֆիլմը կոչվում է «Վրիժառուի օրագիրը», ԱՄՆ-ում իմ պրոդյուսերներից մեկը, ով ծանոթ ուներ ֆիլմի ստեղծագործական կազմում, ինձ մի կերպ կարողացավ հանդիպեցնել ռեժիսորի հետ: Քասթինգ անցնելուց հետո նրանք գոհ մնացին: Երբ ստեղծագործական կազմի հետ մտերմացա, առաջարկեցի, որ ֆիլմի գլխավոր կերպարը հայ լինի: Չնայած բացասական կերպար է, բայց դա պարզապես դեր է: Ինչևէ, ես՝ որպես դերասան, կրում եմ ինձ վրա այդ դերի պատասխանատվությունը»:

Պարզվում է՝ ստեղծագործական կազմին այնքան է դուր եկել Արմանի կերպարը, որ որոշել են ֆիլմի ավարտին նրան «չսպանել»: Այս ֆիլմի մասին մենք դեռ կպատմենք. իսկ մեզ հետ զրույցում դերասանը պատմեց նաև առաջիկա անելիքներից։

Երբ Արմանը դեռ Հայաստանում էր, նրա և Սոսի մասնակցությամբ «Կենտ գույգը» ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, իսկ երբ մեկնեց, ներկայացումը բեմադրեց ԱՄՆ-ում՝ այնտեղ բնավող դերասանների մասնակցությամբ։ Խոսելով ներկայացման մասին՝ Արմանն ասում է. «Իհարկե Հայաստանի հանդիսատեսն ուրիշ է, և դա բոլորը կփաստեն, ովքեր ելույթ են ունեցել այստեղ: Ես SOAD-ի անդամների հետ ընկերություն եմ անում, երբ շփվեցի նրանց հետ, ասացին, որ իրենք տվել ենք համերգներ աշխարհով մեկ, բայց Հայաստանի համերգի նման համերգ կյանքում չեն ունեցել»:

Չնայած Արմանը հիմա ավելի շատ զբաղված է դերասանական կարիերայով, բայց երգարվեստի մասին էլ չի մոռանում, պարզապես նշում է, որ ամեն ինչ կլինի իր հերթին. «Ունեմ տեսահոլովակ, որն արդեն նկարահանված է, դրա պրեմիերան կլինի շուտով: Այն կոչվում է «Սերը բավական է», հեղինակներն են Մարիամ Շահինյանը և Վահրամ Պետրոսյանը, իսկ գործիքավորումն արել է Արման Բերբերյանը, ում հետ առաջին անգամ էի աշխատում: Բացի դրանից՝ կլինի նաև ձայնասկավառակ, որի շնորհանդեսը կլինի այստեղ: Ներկայացնելու եմ մեր հին ռոմանսները՝  նոր գործիքավորմամբ, այս ձևով ես ցանկանում եմ մեր երիտասարդներին ինչ-որ կերպ բերել մեր հին արժեքներին»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին