Ըստ շվեդական ՍԻԴԱ-ի տվյալների մոլորակի վրա արտադրվող սնունդը լիովին բավարար է բոլոր մարդկանց համար, եթե խելամիտ տեղաբախշվի: Նույն երկրի գյուղատնտեսության նախարարն այսօր ԵՄ-ի անդամ երկրների իր գործընկերին ասում էր, որ միայն ԵՄ-ում աղբանոց է թափվում տարեկան 100 միյոն տոննա որակյալ սնունդ:
ամեն օր մոտ մեկ միլյադ մարդ սոված է ներկայումս:
Հ.Գ. հատուկ ցեղակիցներիս համար:
Մենք դեռ պստիկ ցեղ ենք, առայժմ համաշխարհային խնդիրների լուծումներին անհասու, պետք է որ լավ հասկանանք որ աշխարհաքաղաքական դիրք ճշգրտելուց ավելի լավ է հայտնվել ԵՄ-ում, որտեղ սննդի 100 միլիոն տոննա ավելցուկ կա տարեկան, քան ՄՄ-ում, որտեղ սովից զկրտալը քրոնիկ երևույթ է հավերժ, նախկինում, հենց հիմա, և գալիք ժամանակներում, մինչև վերջնական փլուզում ու Արմագեդոն:
Եթե հետգրությունս քեզ բարդ է թվում սիրելի հայրենակից, եթե ախտաբանորեն բութ ես, կամ անմեղսունակ, առաջարկում եմ ավելի պարզ տարբերակ.
վերջին 25 տարում նախկին սովետական երկրներից հեռացել է 100 միլիոն, իսկ ԵՄ մտել է դրանից ավելի մարդ:
Մարդը լավ տեղ գնում է, իսկ վատ տեղից հեռանում:
Հակառակը երբեք չի լինում:
2014.05.19, Էդսբերգ