Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Բռնկված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Ըստ չճշտված տեղեկությունների՝ հակառակորդը տվել է երկու զոհ։
Հազար փառք ու պատիվ Արմենին, հազար խոնարհում նրա անմեռ հիշատակի առաջ։
Սակայն վիճակը մտահոգիչ է՝ հատկապես այն համատեքստում, որ մոտակա օրերին նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։
Սա ենթադրում է, որ Ադրբեջանը՝ ինքնուրույն կամ երրորդ կողմի համաձայնությամբ, ցանկանում է վիժեցնել կարգավորման գործընթացը կամ եղանակ թելադրել այդ գործընթացում։
Ւսկ ավելի գլոբալ ողբերգությունն այն է, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը նորանոր անմեղ զոհերի պատճառ է դառնում, էլ չասած այն մասին, որ զինադադարի որևէ խախտում իր մեջ պատերազմական գործողություննարի վերսկսման ռիսկեր է պարունակում։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների իրական հայրենասիրությունը պետք է դրսևորվի ոչ թե հարենասիրական բաժակաճառերով, այլ՝ կոնկրետ քայլերով, որոնք հնարավոր կդարձնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ու կայուն խաղաղության հաստատումը։
Ես շատ կուզեի, որ հայ ու ադրբեջանցի երիտասարդները հերոսանան ոչ թե մարտի դաշտում, այլ՝ քաղաքացիական կյանքում՝ նպաստելով իրենց երկրների ու ընտանիքների բարօրությանը։
Մարդակուլ հակամարտությանը վերջ տալ է պետք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet